«Փաստարկ» ակումբում հյուրընկալված, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարարեց, որ նոր շերտեր են միանում համաժողովրդական շարժանը, նոր արմատական սրացումներ կան, և վստահ է, որ մարտի 1-ի հանրահավաքը լինելու է հանգրվանային: «Մենք պետք է ապացուցենք իշխանություններին, որ այլևս Մարտի 1 չի լինի»:
Միջազգային հանրությունը կարծես սկսել է հասկանալ, որ մարդասպանները և բռնակալները այսօրվա աշխարհում տեղ չունեն,- կարծում է Լ. Զուրաբյանը: «Մենք երեք տարի մեր պայքարը տարանք միջազգային մեկուսացման պայմաններում: Մարտի մեկի մեր ուղերձը մեկն է լինելու է` ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու: Մարտը և ապրիլը իշխանությունների համար լինելու են վերջին շանսը»:
Լ. Զուրաբյանը կարծում է, որ ցանկացած բռնապետություն կոնֆլիկտ է, իսկ եթե կոնֆլիկտը չի լուծվում խաղաղ պայմաններում, լուծվում է պատերազմով. «Մարտի 1-ը սկիզբ է այս կոնֆլիկտի լուծման համար, և մենք գերադասում ենք, որ այն խաղաղ ճանապարհով իրականացվի»:










































