«Դատարկված բնի» ախտանիշը հաճախ է անհանգստացնում մայրերին: Պարզվել է, որ կանանց 84 %-ը, որոնց երեխաները սեպտեմբերին գնացել են դպրոց, տխուր են և գտնվում են ընկճախտային վիճակում:
Ընդհանուր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրիկների 43%-ը սեպտեմբերի սկզբին տխրությամբ են վերաբերվում և ունեն միայնության զգացողություն, 22 %-ը անհանգստություն են զգում, իսկ 20 %-ն իրենց համարում են ձանձրալի և դժբախտ: Եվ միայն 12 %-ն է, որ թեթևություն է զգում և կարծում, որ վերջապես իրենց զավակները վերադառնում են իրենց դասերին: Սակայն միաժամանակ մայրիկների քառորդ մասը կարծում է, որ իրենց զավակները լավ են զգում դպրոցում և ձեռք կբերեն նոր ընկերներ` վերադառնալով իրենց կյանքի սովորական ռիթմին: Ընդ որում՝ երեխաների 75 %-ը որոշակի լարվածությամբ է սպասում ուսումնական տարվա սկզբին, ինչը, սակայն, կարճ է տևում:








































