Չնայած այն լուրերին, որ Մայքլ Ֆասսբենդերը մտադիր է Դենիել Քրեյգին փոխարինել 007 գործակալի մասին առաջիկա ֆիլմերում, հայտարարվել է,որ Քրեյգը շարունակելու է հանդես գալ բրիտանական գաղտնի գործակալի դերում ևս երկու ֆիլմում:
Պաշտոնական կայքում տեղեկացվում է, որ Քրեյգը, բացի «Skyfall»-ից, ևս 2 ֆիլմի պայմանագիր է ստորագրել:
Մինչ այդ՝ նա նկարահանվել էր «Կազինո ռոյալ» և «Բարեգթության քվանտ» ֆիլմերում:









































