Գերմանացի գեներալ Ֆոլկեր Խալբաուերը դարձել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գտնվող KFOR ուժերի նոր հրամանատարը, հաղորդում է գերմանական DPA գործակալությունը:
Խալբաուերի պաշտոնին անցնելու պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը Պրիշտինում: Բունդեսվերի 56-ամյա սպան փոխարինել է իր հայրենակից Էրխարդ Դրեվսին : Խալբաուերը դարձել է թվով 6-րդ և գերմանացի 4-րդ գեներալը, որը ղեկավարում է KFOR-ի ուժերը, որոնք Կոսովո են մտել 1999 թվականին:
Խալբաուերը ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 17-ին Բադեն-Վյուրտեմբերգում: Նա 1975 թվականից ծառայում է Բունդեսվերում, ապա սովորել է Համբուրգում, իսկ հետո էլ Ֆորտ-Լիվենուորտում: Վերջին տարինեին պաշտպանության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2010 թվականի մարտի 24-ից նա եղել է ԳԴՀ բանակի շտաբի ղեկավար: Խալբաուերն ամուսնացած է, ունի 2 երեխա:











































