Գերմանական KfW Group պետական բանկը ավարտել է Deutsche Post-ի 60 միլիոն բաժնետոմսերի վաճառքը (կապիտալի 5 տոկոսը): Այս մասին նշվում է ֆինանսական կազմակերպության պաշտոնական մամլո հաղորդագրությունում:
Բաժնետոմսերը վաճառվել են 15.4 եվրո` մեկ բաժնետոմսի համար: Այսկերպ գործարքի ընդհանուր թիվը կազմել է 924 միլիոն եվրո:
KfW Group-ը միաժամանակ շարունակում է մնալ կազմակերպության գլխավոր բաժնետերը` 25.5 տոկոս բաժնեմասով:









































