Ինչպես հաղորդում է РИА-Новости գործակալությունը, հինգշաբթի օրը Չինաստանի ողջ տարածքում արգելափակվել է մոտ 90 միլիոն օգտատեր ունեցող Linkedin սոցիալական ցանցը: Լուրերն այս մասին հաստատել են թե՛ գործակալության ներկայացուցիչները Չինաստանում, թե՛ The Financial Times թերթի թղթակիցն այդ երկրում:
Շատ փորձագետներ չինական իշխանությունների այս գործողությունները կապում են ինտերնետում հայտնված այն կոչերի հետ, որոնք ըստ իշխանությունների` անկարգություններ են հրահրում երկրում: Չինաստանում վաղուց ամենամեծ ցանցերում սահմանափակումներ կան: Մասնավորապես դրանցում չես կարող փնտրել Եգիպտոս կան Հիլարի Քլինթոն բառերը:
Չինաստանաի իշխանություններն արդեն ցրել են Պեկինում և Շանհայում բողոքի ակցիաների կոչ անող մի խումբ ցուցարարների: Այս ամիսը որոշ լրատվամիջոցների կողմից անվանվում է «Հասմիկների հեղափոխության» սկիզբ:









































