Ֆլորենցիայում շուտով բացվելու է առաջին ռեստորանը, որտեղ վճարումը կարող է կատարվել մթերքի փոխանակմամբ:
Այդ ռեստորանում ընթրելու համար անհրաժեշտ չէ գումար կամ վարկային քարտ ունենալ, կարելի է օգտվել փոխանակման եղանակից`փոխանակելով միրգը, բանջարեղենը կամ նույնիսկ արհեստագործական իրերը:
L’è maialà անվանումը ստացած ռեստորանի տերերը, փաստորեն, տնտեսական ճգնաժամից դուրս գալու ինքնատիպ ելք են գտել: Հաստատությունը նախատեսված է 40 անձի համար և ձևավորված է հին ավանդական պանդոկի ոճով:
Բնամթերքով վճարում կատարելու համար անհրաժեշտ է միայն հեռախոսազանգով սեղան պատվիրել` նշելով վճարման տվյալ ձևի մասին:










































