Թուրքիան պատրաստվում է հասնել նրան, որ Ռուսաստանի կառավարությունը վերադարձնի Տրոյայում գտնված այսպես կոչված «Պրիամի գանձը»: Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի նախարար Էրտոգրուլ Գյունայը:
«Պրիամի գանձը» կազմված է մի քանի հազար զարդերից և այլ իրերից, այն 1873-ին ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտել է գերմանացի հնագետ Հենրիխ Շլիմանը: Շլիմանը գանձը տեղափոխել է Բեռլին, որտեղից այն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարել են Մոսկվա:
Գերմանիան ևս Ռուսաստանից պահանջում է վերադարձնել գանձը, հայտնում է Der Standard-ը:









































