Կանանց համար նախատեսված գերմանական Brigitte ամսագիրը ընթերցողների ճնշման տակ որոշել է չեղյալ հայտարարել երկու տարի առաջ մտցված արգելքը, համաձայն որի՝ պրոֆեսիոնալ մոդելների մասնակցությամբ նկարահանումներ տեղի չէին ունենում: Այս մասին հայտնում է Tagesspiegel-ը:
2010 թ. սկզբին ամսագիրը մոդելների հետ համագործակցությունից որոշել էր հրաժարվել ընթերցողների պահանջով, որոնք հայտարարում էին, որ լուսանկարների աղջիկները անբնական տեսք ունեն:
Այս ընթացքում ամսագիրը լուսանկարվելու էր հրավիրել տարբեր մասնագիտությունների ու տարիքի՝ 18- 68 տարեկան կանանց: Այդկերպ, ամսագիրը ցանկանում էր վերադարձնել գեղեցկությանը բնականությունը և ապացուցել, որ գրավչությունն ունի տարբեր դեմք:
Սակայն, ինչպես հայտարարել են Brigitte-ում, ամսագրի վաճառքը ընկել է 35 տոկոսով, իսկ բաժանորդների թիվը՝ 22 տոկոսով: Ամսագրում կարծում ե, որ պատճառը պրոֆեսիոնալ մոդելներից հրաժարվելն է:
Մոդելների մասնակցությամբ Brigitte-ի նոր համարը լույս կտեսնի արդեն սեպտեմբերին:
1954 թ. հիմնադրված Brigitte-ն Գերմանիայի ամենախոշոր կանացի ամսագիրն է:










































