Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

Քաղաքապետի ինքնաբացարկը վրդովվեցրել է Կապանի բնակչությանը. մարդիկ պատրաստ են փողոց դուրս գալ

Սյունիքի մարզկենտրոն Կապանի բնակչությունն այսօր երեկոյան քաղաքի մշակույթի պալատին հարող հրապարակում նախատեսում էր բողոքի ակցիա անցկացնել, սակայն Կապանի քաղաքապետարանն ակցիա անցկացնելու թույլտվությունը մերժել է, քանի որ Կապանի ՀԿ-ների կողմից համապատասխան իրազեկումն ուշացմամբ է ներկայացվել քաղաքապետարան: Ըստ օրենքի՝ հավաքներ անցկացնելու իրազեկման թույլտվություն ստանալու գրությունը պետք է 7 օր շուտ ներկայացվի քաղաքապետարան, սակայն Կապանի ՀԿ-ները երկու օր առաջ են ներկայացրել գրությունը: Հետևաբար` ակցիան այսօր չի կայանա, իսկ հետագայում այն անցկացնելու իմաստ չկա, քանի որ արդեն սեպտեմբերի 9-ին Կապանում քաղաքապետի ընտրություններ են: Այս քայլով Կապանի բնակչությունը փորձում էր արտահայտել իր դժգոհությունը քաղաքում առկա բարքերի կապակցությամբ, որոնց արդյունքում ՀՅԴ-ական քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանը ինքնաբացարկ հայտնեց: Արթուր Աթայանը Կապանը ղեկավարել է վերջին 4 տարիներին: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին նույնպես նա առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն անսպասելիորեն ինքնաբացարկ հայտնեց, իսկ այնուհետև հայտարարություն տարածեց այն մասին, թե քաղաքում նախընտրական մթնոլորտը գնալով թեժանում էր, իսկ իր շրջապատի անձանց վրա ճնշումներ էին գործադրվում: «Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը: Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտը, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների»,- մասնավորապես հայտարարել էր ՀՅԴ-ական քաղաքապետը:

Թեև Արթուր Աթայանը բացահայտ չէր հայտարարել, թե ում կողմից են գործադրվում ճնշումները, պարզից էլ պարզ է, որ այս հարցում խառն է իշխող ՀՀԿ կուսակցության մատը: Բանն այն է, որ Կապանում ՀՀԿ-ն առաջադրել է «Հայփոստ» ՓԲԸ Կապանի մասնաճյուղի տնօրեն ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը: Եվ քանի որ, որպես կանոն, Հայաստանի համայնքներում սովորաբար հաղթանակ են ունենում գործող քաղաքապետերը (այլ հարց է, որ համայնքապետերի մեծամասնությունը ՀՀԿ-ական են և տարբեր մեթոդներ են կիրառում հաղթանակի հասնելու համար), ՀՀԿ-ի համար Արթուր Աթայանի առաջադրումը մեծ անհանգստություն է դիտվել: Այս պարագայում իշխող կուսակցությանը ոչինչ չէր մնում անելու, քան «արանքից հանել» գործող քաղաքապետին:

Քաղաքապետի մտահոգիչ հայտարարությունից հետո տեղական հեռուստատեսությամբ ելույթ էր ունեցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ փորձելով ժողովրդին հավատացնել, թե ճնշուներ չեն գործադրվել: Բայց Կապանի բնակչության մի մասը, որը քաջատեղյակ է մարզպետի գործելաոճին, չի հավատում Սուրեն Խաչատրյանի խոսքերին: «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով, քաղաքում լարված մթնոլորտ է, դժգոհ են անգամ ՀՀԿ համախոհները, իսկ քաղաքապետ Արթուր Աթայանն այս օրերին բացակայում է հանրապետությունից:

Նշենք, որ ընտրություններում ՀՀԿ թեկնածու Աշոտ Հայրապետյանը միայնակ է «պայքարելու» քաղաքապետի աթոռի համար, քանի որ Արթուր Աթայանից ավելի շուտ ինքնաբացարկ էին հայտնել նաև երկու անկուսակցական թեկնածուները:

ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության կազմակերպիչ Արտյոմ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց, որ ՀՀԿ գործիչները Կապանում որևէ մեկի վրա ճնշում են գործադրել:

– Այդ դեպքում, ինչո՞ւ քաղաքապետը ինքնաբացարկ հայտնեց և նման հայտարարություն արեց:

– Իրանից հարցրեք, ես ի՞նչ իմանամ:

– Նա արդեն հայտարարել է, որ պատճառը ճնշումներն էին:

– Չէ՛, դա չի: Ինքը հաշվարկ ա արել, որ չի կարա հաղթի: Դե հիմա պայքար ա, քանի հոգի էլ դնեն, մեկ ա` մյուսը պիտի անցնի: Մարդիկ հաշվարկ արել են, երևի տեսել են, որ չեն հաղթի, դրա համար:

– Իսկ ինչո՞ւ եք այդքան վստահ, որ գործող քաղաքապետը չէր հաղթի, և ինչո՞ւ եք այդքան վստահ, որ հաղթելու էր հենց ձեր թեկնածուն:

– Դե, որովհետև վստահ եմ, դրա համար եմ ասում:

– Իսկ տեղյա՞կ եք, որ բնակչությունը դժգոհ է, մարդիկ պատրաստ են անգամ բողոքի ակցիաներ կազմակերպել:

– Բնակչությունն ինչքա՞ն նկատի ունեք, 50 հոգի՞: Դեմոկրատական երկիր ա, բա իհարկե կարող ա անեն, ի՞նչ ա եղել: Դուք Երևանում եք, դե եկեք Ղափան, տեսեք՝ ժողովուրդը դժգո՞հ է, թե՞ դժգոհ չի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում