Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա առաջին 8 ամիսներին Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն աճել է երկու տոկոսով և կազմել է 8 միլիարդ ու 46 միլիոն դոլար: Այս մասին նշված է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի հաշվետվության մեջ:
Դրանում նաև նշված է, որ այս տարվա երկրորդ եռամսյակին Թուրքիայից Իրան ոսկու արտահանումը կազմել է 4.8 միլիարդ դոլար՝ մինչդեռ առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 1 միլիարդ դոլար:









































