Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ԲՀԿ-ն պարտավորվել է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի հետ այս հարցազրույցը տեղի է ունեցել երեկ և այսօր հրապարակվել է «Ժամանակ» թերթում: Այսօր պարոն Զոհրաբյանին խնդրեցինք մեկնաբանել նաև ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի տարածած հայտարարությունը, որտեղ մեղադրանքներ կան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ:

– Պարոն Զոհրաբյան, ինչպե՞ս եք մեկնաբանում վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված՝ ԲՀԿ մամլո խոսնակի հայտարարության մեղադրանքները:

– Նախ ես չեմ ուզում անդրադառնալ այդ մեղադրանքներին, բայց ասեմ, որ Տ.Սարգսյանը Հանրապետական կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի առաջադրած վարչապետն է: Մենք այդ վարչապետի հետ միասին գնացել ենք ընտրությունների, ստացել ենք մեծամասնություն: Եվ եթե վարչապետը վատ աշխատեր, ապա մենք այդքան բարձր տոկոսներ չէինք ստանա: Նաև վարչապետի աշխատանքի շնորհիվ ենք մենք այդ քվեն ստացել: Ես համարում եմ, որ նա լավ է աշխատում, և ՀՀԿ-ն չի պատրաստվում վարչապետի փոփոխություն անել:

– Ձեր կարծիքով ԲՀԿ-ն ինչո՞ւ է անընդհատ քննադատում ձեր վարչապետին:

– Հայաստանում բազմակուսակցական համակարգ է, բոլոր կուսակցություններին չէ որ կարող են դուրս գալ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը: Ես ընդունում եմ առողջ, կառուցողական քննադատությունը, բայց ոչ թե վիրավորանքները:

– Կարծիք կա, որ ԲՀԿ-ն պարզապես ձգտում է վարչապետի պաշտոնում տեսնել իր համար ցանկալի մարդուն:

– Քանի որ ԲՀԿ-ն նույնպես մտել է քաղաքական պայքարի մեջ և ցանկանում է մեծամասնություն վերցնել և ԱԺ-ում, և գործադիր մարմինը, բնականաբար այդ ցանկությունները կան: Բայց այդ ցանկությունները պետք է արտահայտվեն ժողովրդից  ստացած քվեներից ելնելով և զերծ մնան վիրավորանքներից:

– Պարոն Զոհրաբյան, Ս.Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, որ Սամվել Բալասանյանը ՀՀԿ թեկնածուն է, բայց ԲՀԿ-ն ասում է, թե իրենց թեկնածուն է: ԲՀԿ-ն ՀՀԿ հետ կոալիցիա չի կազմել, իրեն հռչակել է այլընտրանք ու քննադատում է ձեր իշխանությանը: Այդ դեպքում Ս. Բալասանյանն ո՞ւմ թեկնածուն է, իշխանությունների՞, թե՞ այլընտրանքի:

– Առաջին հերթին նախագահը Գյումրիում պարզ հայտարարեց, որ Ս. Բալասանյանին ինքն է առաջադրել ՝ գտնելով որ հասարակության մոտ ավելի շատ ձայն ունի, ավելի առաջատար դիրքերում է: Եվ նախագահն առաջադրեց նրա թեկնածությունը` անկախ այն հանգամանքից, թե նա ԲՀԿ-ից է, թե ՀԱԿ-ից: 

– Դուք ՀԱԿ-ի անդամին որևէ համայնքում կպաշտպանե՞ք:

– Եթե ՀԱԿ-ի թեկնածուն Գյումրիում ունենար այդ վարկանիշը,  կմտածեինք այդ մասին: Ս. Բալասանյանի վարկանիշը թե՛ քաղաքական, թե՛ բիզնեսի դաշտում, նորմալ է և առաջարկվեց նրա թեկնածությունը:

– ՀՀԿ-ն Գյումրիում Ս. Բալասանյանին պաշտպանելով՝ քաղաքական ի՞նչ հարց է լուծում: Կարծես թե ԲՀԿ-ին հասկացրեց, որ դա իր մարդն է, և ինքն է իրավիճակը վերահսկում: Ս. Բալասանյանին պաշտպանելով՝ միաժամանակ այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ ՀԱԿ-ն էլ չկարողանա պաշտպանել ԲՀԿ թեկնածուին:

– Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանք, որ Գյումրիում ԲՀԿ-ն ՀՀԿ-ից ավելի շատ ձայն է ստացել: Ուրեմն ինչո՞ւ հենց ԲՀԿ-ից չառաջադրել թեկնածու:

– Իսկ ինչո՞ւ ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց: Գյումրեցիներն այլևս ձեր կուսակցության հետ հույսեր չե՞ն կապում և նախընտրում են ԲՀԿ-ի՞ն:

– Մի քանի պատճառներ կան՝ սկսած երկրաշարժից մնացած խնդիրներից: Եվ քանի որ իշխանությունը մենք ենք կրում, բնականաբար պետք է դժգոհությունը լինի իշխանությունների նկատմամբ: Այդ պատճառով էլ ավելի շատ ձայն ԲՀԿ-ին տվեցին: Մենք էլ ելնելով պետական շահերից՝ պաշտպանեցինք նրա թեկնածուին, նախընտրեցինք այն անձին, ում ժողովուրդն ավելի շատ ձայն կտա:

– Հրազդան քաղաքում ՀԱԿ ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն ուներ ժողովրդի աջակցությունը և բավականին շատ ձայներ հավաքեց: Ինչո՞ւ նույն օրինակով նրան էլ չպաշտպանեցիք:

– Պարզապես չենք պաշտպանել ու վերջ: Չմոռանանք, որ Ս. Միքայելյանը հեռացված է մեր կուսակցությունից: Դրանով արդեն կարելի է եզրափակել: Ս. Բալասանյանը ՀՀԿ-ից չի գնացել ԲՀԿ:

– Եթե 2013թ. ԲՀԿ-ն չպաշտպանի Ս. Սարգսյանի թեկնածությունը, Ս. Բալասանյանին կստիպե՞ք դուրս գա ԲՀԿ-ից, ինչպես դուրս եկավ ՕԵԿ-ից:

– ԲՀԿ-ն նախագահի իր թեկնածուի մասին չի հայտարարում, իսկ մենք ունենք մեր թեկնածուն: ՕԵԿ-ն էլ է մեր թեկնածուին պաշտպանելու: ԲՀԿ-ն էլ մինչև ընտրությունները երբ կոալիցիայում էր, հուշագրով պարտավորվում էր պաշտպանել Ս. Սարգսյանի թեկնածությունը:

– Այսինքն` այս պահի դրությամբ Ս. Սարգսյա՞նն է ԲՀԿ-ի թեկնածուն:

– Կոալիցիայի հուշագրում կա այդ մասը, թեև ԲՀԿ խոսնակն ասել է, թե հուշագիրն այլևս ուժի մեջ չէ: Բայց դա ասել է խոսնակը: Խոսնակը կուսակցության նախագահը չէ: Երբ կուսակցության նախագահը կհայտարարի, մենք ի գիտություն կընդունենք:

– Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը փորձում են ԲՀԿ-ին իրենց կողմը տանել: Եվ ԲՀԿ-ն որ կողմը թեքվեց, նա լինելու է ազդեցիկ ուժ: ԲՀԿ-ին վերջնականապես չկորցնելո՞ւ համար է, որ Ս. Սարգսյանը հանդուրժում է այդ կուսակցության անդամների քննադատություններն իր ղեկավար իշխանության հասցեին:

– Նման խնդիր չկա, մենք ԲՀԿ-ի հետ երկար համագործակցել ենք: Հիմա իրենք իրենց հայտարարել են այլընտրանքային ուժ, որը դեռ չի նշանակում ընդդիմություն: Ինչո՞ւ են այդպես հայտարարում: Իմ կարծիքով` նրանք չեն ուզում նմանվել ծայրահեղ ընդդիմադիրներին, որովհետև իրենք, իսկապես, ծայրահեղ ընդդիմադիր չեն: Իրենք կառուցողական են, ունեն և քննադատություն, և պաշտպանություն որևէ երևույթի նկատմամբ: Այսինքն` ասում են, որ իրենք էլ կուզենային լինել իշխանություն և ոչ թե ծայրահեղ ընդդիմություն: ԲՀԿ-ն ընտրություններին հավաքեց 30 տոկոս, թեև մրցակցում էր 50+1 տոկոսի համար: Նրանք հայտարարեցին, որ իրենք էլ են ուզում լինել իշխանություն և իրենց համարում են կայացած քաղաքական ուժ: Բայց հասարակությունը տեսավ, որ ՀՀԿ-ն դեռ ավելի կարևոր է պետականությունը պահելու համար: Հաջորդ դասին կերևա, թե որ ուժն է ավելի կարևոր: Հասարակությունն իր ենթագիտակցական, բնազդային ձայնով ընտրում է նրան, ով երկրին ու հասարակությանը դուրս կբերի այս վիճակից:

– Պարոն Զոհրաբյան, այնուամենայնիվ ՀՀԿ-ն ի՞նչ հարաբերություններ ունի ԲՀԿ հետ: Պարզապես մրցակցայի՞ն, թե արդեն լուրջ հակամարտություն կա:

– Եթե մենք ԲՀԿ թեկնածուին ենք պաշտպանում, ուրեմն հարաբերություններն այնքան էլ վատ չեն: Ինչպես Ս. Սարգսյանը Գյումրիում ասեց, մենք թշնամիներ չենք: Այդպիսով, նա նախ ասեց, որ մեր հարաբերությունները նորմալ են, երկրորդը՝ որ մենք մտածում ենք մեր պետության համար:

– Եթե Դուք Ս. Բալասանյանին եք պաշտպանում, դա նշանակում է, որ նրանք էլ Ս. Սարգսյանի՞ն կպաշտպանեն:

– Այո՛, ես ԲՀԿ-ից ակնկալում եմ, որ որոշակի սատարում լինի:

– Տպավորությունն այնպիսին է, որ Գագիկ Ծառուկյանը լավ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ:

– Այո՛, վատ հարաբերություններ չունի:

– Սակայն ԲՀԿ-ում վատ են տրամադրված անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա գլխավորած կառավարության նկատմամբ: Բայց չէ՞ որ Տ.Սարգսյանն աշխատում է Ս. Սարգսյանի ենթակայությամբ, և բացի այդ` չէ՞ որ մեր երկրում վարչապետներն առանց նախագահի համաձայնության երբեք չեն կարողացել տնտեսության մեջ գլոբալ փոփոխություններ իրականացնել:

– Նրանք իրենց խոսնակի մակարդակով ասել են, որ վարչապետի փոփոխություն են ուզում:

– Այսինքն` ԲՀԿ ուժը վարչապետի՞ և ո՞չ նախագահի վրա է պատում:

– Ես չեմ ուզում ենթադրությունների դաշտ մտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում