Իրանական PressTV-ի փոխանցմամբ՝ Իսրայելն Իրանի վերաբերյալ սպառնալից հայտարարություններ է հնչեցնում այն նպատակով, որ ԱՄՆ կառավարությունից ստանա նոր զիջումներ՝ Պաղեստինի հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին:
Վերջինիս խոսքերով՝ Իսրայելը նաև բավական մտահոգված է միջազգային հանրության ճնշումից, որն Իսրայելից պահանջում է որոշակի զիջումների գնալ պաղեստինցիների հարցում. «Սակայն Իսրայելը մտադիր չէ զիջումների գնալ»:
Ռեզաին անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի խնդրին՝ ընդգծելով, որ Իրանը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին. «Իրանը պատրաստ է կործանիչ հարված հասցնել՝ ի պատասխան իր միջուկային օբյեկտների վրա կատարված հարձակման»:









































