Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում խոր ափսոսանք է հայտնել վերջին ժամանակներս Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված ահաբեկչական ակտերի համար, որոնց զոհ են գնացել մի շարք թուրք զինծառայողներ:
ԱԳՆ-ի հայտարարությունում նաև նշված է, որ վրացական կողմը կտրուկ դատապարտում է ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում, որի նպատակը տարածաշրջանային կայունության ու խաղաղության խախտումն է:
Վրաստանի ԱԳՆ-ը ցավակցել է նաև Աֆյոնքարահիսարի զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 25 զինծառայողների ընտանիքներին ու մերձավորներին:









































