Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում Իրանի դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Աբդուլ Ռեզա Շեֆագին հերքել է այն տեղեկատվությունը, թե Իրանն աջակցում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK).
«Իրանը Թուրքիայի հետ մշտապես արդյունավետ պայքար է մղել ահաբեկչության դեմ և երբեք չի աջակցել PKK-ին: PKK-ին աջակցելու մասին մեղադրանքները կրում են քաղաքական բնույթ, և դրանց միակ նպատակը Իրանի և Թուրքիայի հարաբերություններին հարված հասցնելն է: Գոյություն ունեն որոշակի արտաքին կառույցներ, որոնք ջանքեր են գործադրում մեր հարաբերություններում պառակտում մտցնելու համար»:









































