Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Ստամբուլում տեղի ունեցած «Արաբական զարթոնքն ու խաղաղությունը Մերձավոր Արևելքում» խորագրով կոնֆերանսում:
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին. «Անկարան կողմնակից է արխիվների բացմանը՝ 1915 թվականի իրադարձությունների հետաքննման համար: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, գիտնականները, ակադեմիկոսները: Թուրքիան՝ որպես պետություն, մշտապես պատրաստ է ընդունել իր պատմությունը»:
Էրդողանը հավելել է, որ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ի (հույների ու հայերի) ջարդերը շատ մեծ վնաս են պատճառել Թուրքիային՝ ընդգծելով, որ նրա սահմանների ներսում ցանկացած կրոնի ու սեկտայի առկայություն մեծ հարստություն է:









































