Եգիպտոսի իշխանությունները պարզել են Սինայի թերակղզում բանակային անցակետի վրա հարձակում գործած և 16 զինվորի սպանած 7 կասկածյալների ինքնությունը:
«Անվտանգության ծառայությունները հաջողությամբ պարզել են հարձակում կատարած հանցագործների ինքնությունը, ինչի հետևանքով Ռաֆահում սպանվել էին եգիպտացի զինվորներ»,- հայտնել է երկրի արտգործնախարար Ահմադ Գամալ Ալ-Դինը, որի խոսքերը մեջբերում է Rosbalt գործակալությունը:
Հիշեցնենք. օգոստոսի սկզբին մի խումբ ահաբեկիչներ զրահամեքենաներով մուտք էին գործել եգիպտա-իսրայելական սահմանի Ռաֆահ անցակետ՝ սպանելով եգիպտացի 16 զինվորի:








































