Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մերժել է ձախ ծայրահեղական FARC խմբավորման կոչերը դադարեցնել կրակը՝ կապված հոկտեմբերին կողմերի միջև կայանալիք խաղաղ բանակցությունների հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սանտոսը հայտարարել է, որ բանակը կշարունակի պայքարն ապստամբների հետ այնքան ժամանակ, քանի դեռ չի ստորագրվի խաղաղության պայմանագիր, որը վերջ կդնի շուրջ 50 տարի շարունակվող հակամարտությանը:
Ավելի վաղ ապստամբական ուժերի հրամանատար Մաուրիսիո Խարամիլիոն հայտնել էր, որ իրենք պատրաստ են զինաթափվել և բանակցությունների ընթացքում դադարեցնել զինված դիմադրությունը: Նախատեսվում է, որ բանակցությունները կանցկացվեն Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:









































