«Վիլյառեալ»-ի և Իտալիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Ջուզեպե Ռոսին կարող է Միլանի «Ինտեր» տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին են հայտնում իտալական լրատվամիջոցները:
Միլանյան ակումբին չի հաջողվել գնել ֆուտբոլիստի իրավունքներն ամռանը, ուստի նրա տեղափոխության հարցը հետաձգվում է մինչև ձմեռ:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալ»-ը լքել է Բարձրագույն դիվիզիոնը և ստիպված եղել հրաժարվել բոլոր առաջատար ֆուտբոլիստներից: Ռոսիի իրավունքները չեն վաճառվել լուրջ վնասվածքի պատճառով, ինչի արդյունքում նա բաց է թողել գրեթե ողջ մրցաշրջանը:









































