«Թռչնասերների կենտրոնը» պատրաստվում է «Դելֆինարիում»-ի հետ կապված դատական պրոցեսին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը:
«Հայցադիմումն արդեն պատրաստ է, մենք սպասում ենք որոշ եզրակացությունների դրսից, իսկ այնուհետև կանցնենք գործի»,- նշեց Սիլվա Ադամյանը:
ՀԿ նախագահի խոսքով` այն, որ «Դելֆինարիում»-ում դելֆինների գոյատևումն անթույլատրելի է, այն, որ ծովային կաթնասունները ենթարկվում են սխալ վերաբերմունքի՝ նորություն չէ, և այս հարցում ևս մեկ անգամ խախտվում են Օրհուսի կոնվենցիայի կանոնները:
Մինչդեռ «Դելֆինարիում»-ի կառուցումից առաջ չեն կազմակերպվել հասարակական լսումներ, որոշ փաստաթղթեր չկան և այլն:
Սիլվա Ադամյանը նշում է, որ իրենք դատարանից պահանջելու են փակել Կոմիտասի այգում գտնվող «Դելֆինարիումը»: