Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ՆԳՆ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը: Դրանք տեղի կունենան 2013 թվականի հունիսի 14-ին:
Այդ օրն ընտրողները կընտրեն երկրի 7-րդ նախագահին՝ ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ժառանգորդին: Իրանի նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ: Նա բարձրաստիճան անձ է, որը, սակայն, չի վերահսկում արտաքին քաղաքականությունն ու զինված ուժերը:
Նախագահի թեկնածուները պետք է հաստատվեն Հոգաբարձուների խորհրդի կողմից, որում ընդգրկված են 6 հոգևորականներ (ընտրված Իրանի գերագույն առաջնորդի կողմից) և 6 իրավաբաններ (առաջարկված Իրանի գլխավոր դատական համակարգի ու հաստատված խորհրդարանի կողմից):
Իրանի 10-րդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականի հունիսի 12-ին, որում հաղթանակ տարավ ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի ՆԳՆ-ը հավելել է, որ հաջորդ տարվա հունիսի 14-ին տեղի են ունենալու նաև խորհրդարանական միջանկյալ ընտրություններ՝ թափուր մնացած չորս տեղերի համար: Նույն օրը ողջ երկրում կանցկացվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:









































