Բրիտանիայի արքայազն Հարիի լասվեգասյան երեկույթի մասնակից 40-ամյա Քերի Լին Ռայհերթը ձերբակալվել է ԱՄՆ սահմանին խարդախության համար,- գրում է The Daily Mail-ը:
Պարզվել է, որ նա հետախուզվում է Հարիսոն շրջանի ոստիկանության կողմից ավելի քան 21 հազար դոլարի հաշիվներ կեղծելու համար: Կինը ձերբակալվել է Կալիֆոռնիայի օդանավակայանում, երբ փորձում էր թռչել Մեքսիկա:
Հիշեցնենք. օգոստոսի վերջին մամուլում հայտնվել էին արքայազն Հարիի երեկույթից նրա մերկ լուսանկարները կանանց հետ Լաս Վեգասի լյուքս հյուրանոցների մեկի համարում:








































