Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի թշնամիները վախենում են Իրանի գրանցած գիտատեխնիական առաջընթացից: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Բեհրուզ Կամալվանդին:
Վերջինիս խոսքերով՝ Արևմուտքի ջանքերն ուղղված են Իրանի առաջընթացի խոչընդոտմանը: Նա հավելել է, որ Արևմուտքը մտահոգ չէ միջուկային ռումբի տարածմամբ, սակայն մտահոգված է Իրանի գիտական մշակումներից ու առաջընթացից, որը դուրս է եկել նրանց սպասումների շրջանակներից:
Իրանցի դիվանագետն այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի այն հայտարարությունից հետո, թե օտար ճնշումը փոփոխության չի ենթարկի Իրանի հաշվարկները, իսկ Արևմուտքը լրջորեն ձախողվելու է:










































