Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ, լեգենդար Դիեգո Մարադոնան Marca պարբերականին տված հարցազրույցում խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչներ Մոուրինյոյի և Գվարդիոլայի մասին:
«Մոուրինյոյի և Գվարդիոլայի մեծագույն տարբերությունը ժամանակն է: Չէ՞ որ նախագծերն իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ: Եթե Մոուրինյոն «Ռեալ»-ում աշխատած լիներ այնքան, որքան Գվարդիոլան` «Բարսելոնա»-ում, ապա հիմա մրցակիցների ուժերը հավասար կլինեին: Պորտուգալացին ստիպված է յուրաքանչյուր խաղում փոխել մարտավարությունը:
Մոուրինյոն հրաշալի մասնագետ է, բայց նրա համար դժվար է մրցակցել «Բարսա»-ի հետ: Գվարդիոլան նույնպես շատ աշխատասեր է, բացի դրանից, նա իր ձեռքի տակ կախարդական փայտիկ ունի: Եթե ես ակումբի նախագահ լինեի ու ընտրություն կատարելու իրավունք ունենայի այս երկու մարզիչների մեջ, ապա կնախընտրեի Մոուրինյոյին: Թեկուզ՝ միայն փորձառության համար»: