Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վիկտորից «քաշվածը» և Սերժից «քշվածը». մամուլ

Նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ վերջապես պաշտոն ստացավ. Աժ-ում Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ` Գառնիկ Իսագուլյանի փոխարեն: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Դալլաքյանը, որ ժամանակին Ս. Սարգսյանին մեղադրում էր կազինոներում գումարներ տանուլ տալու համար և մի քանի անգամ մեծամասնական ընտրակարգով իր հայրենի Վանաձորից Աժ պատգամավոր էր դարձել թունդ ընդդիմադիր ելույթների շնորհիվ, Աժ վերջին ընտրություններում չընտրվեց: Նրան Վանաձորի թիվ 30 ԸՏ-ում առաջադրել էր ՀՀԿ-ն, նաև ՀՀԿ համամասնական ցուցակում էր ընդգրկված (178-րդն էր): Տևական ժամանակ նրա համար պաշտոն էին որոնում, ի վերջո` գտան: Ի դեպ, Գառնիկ Իսագուլյանը տեղյակ չէր, որ արդեն ազատված է աշխատանքից: Երեկ, երբ «ՀԺ»-ն զանգահարեց և հայտնեց այդ լուրը, անակնկալի եկավ:

– Պարոն Իսագուլյան, հիշո՞ւմ եք, որ մենք ասում էինք` ձեր փոխարեն Վիկտոր Դալլաքյանին են նշանակելու, ասում էիք` նման բան չկա: Հիմա ինչպե՞ս ստացվեց:

– Ի՞նչ է եղել:

– Դե, հիմա ինքն է ձեր փոխարեն լինելու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը:

– Բայց որտե՞ղ է դա ձևակերպված:

– Արդեն նույնիսկ Ս. Սարգսյանի հրամանագիրը կա:

– Որտե՞ղ:

– Լրատվամիջոցներին նոր ուղարկեցին:

– Ես դեռ չեմ ստացել:

– Այսինքն, տեղյակ չե՞ք դեռ, որ ազատված եք:

– Չէ: Հենց պաշտոնապես ստանամ, այն ժամանակ էլ կասեմ:

– Իսկ ձեզ հետ ոչ ոք չի՞ խոսել այդ թեմայով:

– Նորից եմ ասում, պաշտոնական որևէ բան չունեմ: Հենց կլինի պաշտոնական հաղորդագրությունը, ես անպայման կասեմ:

– Մենք ստացել ենք:

– Ե՞րբ եք ստացել:

– Մի քանի րոպե առաջ:

– Ումի՞ց եք ստացել:

– ԶԼՄ-ներին հաղորդագրություն է ուղարկվել:

– Ի՞նչ են ուղարկել:

– Որ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Դալլաքյանը նշանակվում է ՀՀ նախագահի ներկայացուցիչը Աժ-ում:

– Հա՞, իսկ կա՞ նախագահի հրամանագիրը, որ Իսագուլյանը ազատվում է:

– Հիմա կարդա՞մ:

– Այո:

– Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Գառնիկ Իսագուլյանին ՀՀ Աժ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատելու և Վիկտո Դալլաքյանին ՀՀ Աժ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին:

– Շարունակությունը կարդացեք, խնդրում եմ:

– Շարունակությունն ուրիշ բան է` հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվել է ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Վերջ:

– Եթե պաշտոնական հրամանագրերը ստացել եք, կարող եք արձանագրել:

– Բայց ինչո՞ւ այսպես եղավ, դուք ասում էիք, որ նման բան չի կարող լինել:

– Հիմա էլ եմ ասում, ես պաշտոնական որևէ բան դեռ չեմ ստացել:

– Ես պաշտոնականը ձեզ համար կարդացի:

– Չգիտեմ` հեռախոսով ինչ կարդացիք: Երբ պաշտոնականը կստանամ, ձեզ անպայման կասեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում