Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ղուկասյաններին չհաջողվեց խաթարել Գյումրու քարոզարշավը. մամուլ

Այսօր քարոզարշավի վերջին օրն է: Եթե հաշվի չառնենք այս երկու շաբաթվա ընթացքում Գյումրիում հնչած կրակոցներն ու խուլիգանական մանր-մունր արարքները, օրինակ` ասենք, քաղաքապետի թեկնածուներից մեկի բուկլետները բաժանող երիտասարդ տղաներին Պոլիգոն թաղամասում ահաբեկելը, ապա պետք է ասենա, որ քարոզարշավն անցավ անցնցում, առանց ինտրիգների:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջադրված ավագանու անդամի թեկնածուներից մեկը` Կարինե Մկրտչյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս անգամվա քարոզարշավը շատ ավելի հանգիստ անցավ, քան նախորդ տարիներին: «Շատ լավ անցավ, եթե ի նկատի ունենանք, որ մի միջադեպ գրանցվեց` Վարդան Ղուկասյանի տղայի և ավագանու անդամության թեկնածուի միջև, անունը չեմ հիշում, դրանից զատ` ընդհանուր առմամբ բացահայտ կերպով քաղաքակիրթ ձևով է գնում, բայց թաքնված շերտը կա, երբ որ արդեն թաղային հեղինակություններ են մասնակցում, մութը ընկնում է, սև գույնի մեքենաները սկսում են շրջել թաղերով, էսպես կոչված՝ լավ տղաներին պարտադրում են ձայներ հավաքել, դա չերևացող մասն է: Նախքան քարոզարշավը սկսվելը` մեր խմբի 7 թեկնածուները գիտեին, որ թաղամասերում ինչ բաժանումներ են տեղի ունեցել, քաղաքը արդեն բաժանված էր: Առաջադրումների հետ կապված էլ ասեմ, որ այս անգամ ունեցանք 71 ավագանու թեկնածու` 7 կին: Ցանկացած դեպքում սա աննախադեպ երևույթ է Գյումրիի համար` տարբեր խմբեր, նախաձեռնություններ, քաղաքական կուսակցությունների թիմեր, նույնիսկ ներկայիս գործող քաղաքապետի թիմակիցներ, էս առումով բազմազան ու բազմերանգ է, ես դրական եմ գնահատում»:

Այս բազմազանության մեջ Կարիեն Մկրտչյանին զարմացրել է այն, որ որևէ մեկը հրապարակային խոսքով հանդես չի եկել, այս մարդիկ բավարարվել են միայն իրենց «պասպորտի» նկարները պատերին փակցնելով ու ծննդյան տարեթվերը ներկայացնելով:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն քարոզարշավի մասին քաղաքապետի թեկնածուները, օրինակ` Գյումրու քաղաքապետի որդու` Սպարտակի ռազբորկաները ազդեցի՞ն արդյոք ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի քարոզարշավի ընթացրի վրա:

«Չէի ասի, թե ազդեց, ես դատապարտում եմ նման դեպքերը, չլիներ, շատ լավ կլիներ, իմ քարոզարշավը իր գրաֆիկով կարողացա նորմալ անցկացնեի բնակչությունը, բնականաբար, այս հարցը բարձրացրեց, մենք պետք է կարողանանք ձերբազատվել այսպիսի դեպքերից, քաղաքակիրթ առաջընթաց ունենալ` երիտասարդներին ճիշտ դաստիարակելու համար, մենք պետք է այնպես անենք, որ գյումրեցի երիտասարդը չգնա ու մնա Երևանում, Ռուսաստանում, նա պետք է հետ գա: Եթե կարողանանք էս ամեն ինչը անել, ամենամեծ խնդիրը լուծած կլինենք, այլապես այսօր Գյումրի քաղաքը ծերերի ու հաշմանդամների քաղաք է դարձել»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում