Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Սերժ Ազատիչ, կռիվ-կռիվ չխաղա՞նք. մամուլ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, այնուամենայնիվ, անկեղծացավ, խոսելով Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և ներում շնորհելու խնդրի մասին: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հայտարարություն է արել, որով արձանագրել է, որ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիևի քայլը քաղաքական դրդապատճառներ ունի:

«Պետք չէ քաղաքական նպատակներով չարաշահել դատապարտված անձանց փոխանցման մասին կոնվենցիան: Ես անհանգստացած եմ, որ Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը թելադրված է քաղաքական դրդապատճառներով»,- հայտարարել է Շուլցը: Այս ընթացքում բազմաթիվ վերլուծաբաններ փորձել են գտնել Ալիևի քայլի պատճառները, հնչել են ինչպես իրականությանը շատ մոտ թվացող, այնպես էլ` ամենաաբսուրդային վարկածներ, օրինակ, որ Ալիևը դա արել է, որպեսզի հետո Սաֆարովին սպանի և այդ հողի վրա պատերազմ սկսի Հայաստանի հետ: Սակայն, վերլուծաբանների, տարբեր անհատների վերլուծություններն ու հիմնավորումները մի բան են, իսկ Եվրախորհրդարանի նախագահի կողմից այսպիսի հայտարարություն անելը` բոլորովին այլ: Սա արդեն ոչ թե վարկած է, այլ քաղաքական գնահատական:

«Իսկ ո՞րն է այն քաղաքական դրդապատճառը, որ ստիպեց Իլհամ Ալիևին նման սկանդալային քայլ անել` հարվածի տակ դնելով իր երկիրն ու ժողովրդին: Բնականաբար, դա հաջորդ տարի այդ երկրում սպասվող նախագահական ընտրությունն է: Նման հայտարարություն անելով` Շուլցը հենց այդ մասին է խոսում, թեև նախադասությունն այդպես էլ չի շարունակում: Ընդհանրապես Եվրախորհրդարանի նախագահը, կարծես, այնքան էլ ազնիվ չէ իր անկեղծության մեջ, քանի որ մինչև վերջ անկեղծանալու դեպքում կարող էր հայտարարել, որ քաղաքական դրդապատճառով է թելադրված նաև Ալիևի այդ քայլը չկանխելու Հայաստանի իշխանության որոշումը: Սակայն, Շուլցն ասել է միայն այնքանը, որքան անհրաժեշտ է իր կառույցին, ընդհանրապես եվրոպական ընտանիքին` սեփական դեմքը փրկելու համար: Քանի որ Հայաստանի իշխանությունները տվյալ իրավիճակում «անմեղի և ուխտադրժաբար խաբվածի» դերի մեջ են, ապա նրանց քաղաքական դրդապատճառների մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ չխոսելու դեպքում էլ որևէ վնաս չկա` ի տարբերություն մարդասպանին հերոս հռչակած Սդրբեջանի դեպքի»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Եվ այնուամենայնիվ, միամտություն կլինի մտածել, որ այս ամենի հիմքում միայն Իլհամ Ալիևի և Uերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերն են: Մի քանի օր առաջ ադրբեջանցի քաղաքական փորձագետ Ալեքպեր Մամեդովը կարծիք էր հայտնել, որ չէր կարող ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան՝ առանց Վաշինգտոնի իմացության որևէ քայլ կատարել, նաև հարց էր բարձրացրել` հնարավո՞ր է, որ Ադրբեջանի և Հունգարիայի իշխանությունները մեկ տարի գաղտնի բանակցեին, և ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը չիմանար դրա մասին: Միանգամայն լեգիտիմ պնդում և հարցադրում: Բայց չէ՞ որ կարող է պարզվել որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ Սաֆարովի շուրջ բանակցությունները չնկատել տալու իր քաղաքական դրդապատճառներն է ունեցել: Ու շատ զվարճալի կլինի, եթե պարզվի, որ Օբամայի դրդապատճառները կրկին նույնն են` երեք ամսից այնտեղ սպասվող նախագահական ընտրությունները: Իհարկե, Ռամիլ Սաֆարովի ու ԱՄՆ նախագահի ընտրությունների միջև ուղիղ կապ գտնելն անհնար է, բայց կապող օղակներ հաստատ կգտնվեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում