Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ադրբեջանում նույնպես կան սթափ մտածող մարդիկ. մամուլ

Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաև «Առավոտ» թերթում, գալիս է ապացուցելու, որ հարևան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության և ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: «Առավոտ»-ը խմբագրականում գրում է, որ ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, ովքեր ընկել են այդ զանգվածային պսիխոզի գիրկը: Հիշենք, օրինակ, որ 1930-ականներին գերմանացիների մեծամասնությունը վստահ էր, որ իրենց դժբախտությունների միակ պատճառը հրեաներն են: Թե ինչով դա վերջացավ` հայտնի է: Այլ կերպ չէր էլ կարող վերջանալ, որովհետև ատելության հիման վրա կարելի է քնած մարդուն կացնահարել կամ խաղաղ բնակիչների նկատմամբ «պոգրոմ» սարքել: Բայց հաղթել պատերազմում` երբեք: Իսկ հետո գալիս է սթափվելու պահը:

«Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է և կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեք խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:

Կամ` մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները` եկեք մտավոր փորձ կատարենք և ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է և արդյունավետ, քան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որևէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առևտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»:

Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենևին ոչ աղքատ, բողոքում են կյանքից և հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին: Շատ ցանկալի է, որ այդ ընթացքում 2-3 րոպեն մեկ 80-ամյա տատիկի նման ձեռքերդ խփես ծնկներին և բացականչես` «ախ, թալանեցին, ախ, ժողովրդի արյունը ծծեցին, բա ափսոս չէր «սովետը»: Շուտով նորից ընտրություններ են լինելու, և մենք դարձյալ ականատես կդառնանք, թե ինչպես են գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարվածելու իրենց ծնկներին և «տոն տալու» այս խոսակցություններին: Այդպես է արդեն 20 տարուց ավելի, ճիշտ է, հիմա արդեն ասպարեզում չկան լալահառաչ «բայաթիների» այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին 90-ականների Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը:

…Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է` բլիթի նման, և եթե որևէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում էին կրակի վրա»,- գրում է «Առավոտ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում