Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ պատրաստվում է հնարավորություն տալ Դավիդ Վիլյային Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ ընկերական խաղում:
«Ամեն ինչ լավ է Վիլյայի հետ: Այն, որ նա այժմ մեզ հետ է, խոսում է այն բանի մասին, որ վստահում ենք իրեն: Թեպետ մենք պետք է աշխատենք նրա ֆիզիկական պատրաստության վրա: Բնական է, որ նա որոշակի ժամանակ կստանա՝ խաղալու համար, սակայն մեր խնդիրն այն է, որ բոլոր ֆուտբոլիստներն ունենան այդ ժամանակը: Այնպես որ, եթե ինչ-որ մեկը խաղա վաղը, ապա հնարավոր է՝ չխաղա դրա հաջորդ խաղին»,- ասել է Դել Բոսկեն:









































