Հանրահայտ դերասան Ռոբերտ Դե Նիրոն 2006-ին իր նկարահանած «Կեղծ հրապուրանք» (The Good Shepherd) ֆիլմը հեռուստասերիալ կդարձնի, հայտնում է deadline.com հրատարակությունը:
Հեռուստատեսային տարբերակի ռեժիսորը հենց Դե Նիրոն կլինի, իսկ սերիալի համար սցենարը հարմարեցնում է պատմության բնագրի հեղինակը` Էրիկ Ռոթը: Ո՞վ կխաղա բազմասերիանոց ֆիլմում` առայժմ հայտնի չէ:
Լիամետրաժ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Համալսարանի ջանասեր շրջանավարտ Էդվարդ Ուիլսոնը (Մեթ Դեյմոն) ծառայության է անցնում ԱՄՆ-ի Ռազմավարական ծառայությունների ղեկավարման Լոնդոնի բաժնում, հետո դառնում է ԿՀՎ-ի հիմնադիրներից մեկը: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Դեյմոնից բացի՝ «Կեղծ հրապուրանք»-ում նկարահանվել են նաև Անջելինա Ջոլին, Ալեք Բոլդուինը և ինքը` Դե Նիրոն: