Ամերիկացի սենատոր Ջո Լիբերմանը կարծում է, որ ամերիացի և վրացի ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները և սերը դեպի գլխավոր արժեքները, ինչպիսիք են` ազատությունը, ժողովրդավարությունը, անպայման կշարունակվեն՝ անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից:
Ինչպես հայտարարել է Լիբերմանը մամլո ասուլիսի ժամանակ, իրենք լավ հարաբերություններ ունեն նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, սակայն ավելի կարևոր են այն հարաբերությունները և արժեքները, որոնք կապում են երկու ժողովուրդներին:
Տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հյուրերն ընդգծել են, որ անկախ նրանից, թե ով կդառնա ԱՄՆ-ի նախագահ, երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն և այս առումով ոչինչ չի փոխվի:
Հիշեցնենք, որ սենատորներ Ջոն Մաքքեյնը, Ջո Լիբերմանը և Լինդսի Գրեմը սեպտեմբերի 6-ին ժամանել են Վրաստան:










































