Սիրիական ԱԳՆ-ն Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հայտարարությունը, որի ժամանակ նա Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել հեռանալ պաշտոնից, անվանել է ակնհայտ միջամտություն երկրի ներքին գործերին:
Նախօրեին արաբական երկրների արտաքին գործերի նախարարների առջև ելույթ ունենալիս Եգիպտոսի ղեկավարը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել հաշվի առնել պատմության դասերը և շտապել լքել իր պաշտոնը, քանի դեռ չափազանց ուշ չէ:
«Սիրիան,- ասել է Մուրսին,- մտել է բարեփոխումների դարաշրջան և Ասադի ռեժիմը պետք է հասկանա, որ հետադարձ ընթացք չկա»:
Սիրիայի ԱԳՆ-ն նշում է, որ Մուրսիի հայտարարությունը Սիրիայում բռնության բռնկմանն ուղղված քայլերից է:




































