Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերն է չափում Իրանի ընտրանու հետ, որը 11 միավորով 17-րդ տեղում է: Մեր ընտրանին 12 միավոր է վաստակել և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Կուրսովան սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Շայեսթեհ Ղադերպուրի նկատմամբ: Պարտիան ավարտվել է 61-րդ քայլում: Իսկ Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է Սարասադաթ Հադեմալշարեհի հետ: Պարտիան ավարտվել է 58-րդ քայլում:
Հայաստան – Իրան մրցավեճում հաշիվը դարձավ 2:1:










































