Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդին` Սայֆ Ալ-Իսլամը, անցել է ապստամբների կողմը:
Press TV-ի տվյալներով, Սայֆ Ալ-Իսլամը, որը մի քանի օր առաջ հեռուստաելույթ էր ունեցել և ասել, թե ապստամբներն անհապաղ պետք է հանձնվեն, այլ դեպքում նրանք կոչնչացվեն, փետրվարի 24-ին Բենղազի քաղաքում անցել է ապստամբների կողմը: Սայֆ Ալ-Իսլամը հասկացրել է, որ իր հայրը դեպքերի նման ընթացքի արդյունքում պատրաստվում է կա՛մ ինքնասպան լինել, կա՛մ մեկնել Հարավային Ամերիկայի երկրներից մեկը:
Հարավային Ամերիկայում կարծես պատրաստվում են ընդունել Քադաֆիին: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Կեցցե՛ Լիբիան: Քադաֆին գործ ունի քաղաքացիական պատերազմի հետ»: Լիբիայի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին ասել է, թե պետք չէ հավատալ լրատվական գործակալություններին: Իրականում Միացյալ Նահանգները պատրաստվում են քայքայել Լիբիան, որպեսզի տիրանան նրա նավթի պաշարներին: