Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է երեկ Աֆյոնքարահիսարի զինապահեստում տեղի ունեցած պայթյունը, որին զոհ են գնացել մեծ թվով զինծառայողներ.
«Դիվերսիաների ու ահաբեկչական ակտերի հավանականությունը չպետք է թաքցվի: Պետք է հետաքննել Աֆյոնաքարահիսարի զինապահեստի պայթյունը: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է 25 զինվոր, ևս 9 զինծառայող ու 4 քաղաքացիական անձ վիրավորվել են:
Խորապես ցավում եմ, որ վերջին օրերի ծանր կորուստները շարունակվեցին նորերով: Թուրք ժողովուրդը սգի մեջ է: Միջադեպը պետք է բազմակողմանիորեն հետաքննվի, և հայտնաբերվեն պատասխանատուները»:









































