Սիրիայի բանակն այսօր առավոտյան ընդդիմության զինված ուժերից խլել է Հորդանանի սահմանի մոտ գտնվող Թել Չեհաբ քաղաքը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնին (OSDH):
Թել Չեհաբը տարանցիկ կետ է, որը սիրիացի փախստականներն օգտագործում են Հորդանան տեղափոխվելու համար: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի խոսքերով՝ այս պահին Հորդանանում կա ավելի քան 70 հազար սիրիացի փախստական:
Գործակալությունը նշում է, որ ապստամբներն արդեն մի ամիս քաղաքը պահում էին իրենց վերահսկողության տալ: Ռազմական գործողությանը մասնակցել են սիրիական բանակի հարյուրավոր զինվորներ, գործի է դրվել մոտ 20 տանկ:








































