54-ամյա բրիտանացի նկարիչ Սայմոնը Բեքը աննախադեպ ձյունապատկերներ է ստեղծել Ալպերի ֆրանսիական հատվածի Les Arcs լեռնադահուկային գոտում: Այս մասին հաղորդում է Oddity Central-ը:
Նրան հաջողվել է համատարած սպիտակ տեսադաշտին արվեստի շունչ հաղորդել երկարաճիտք կոշիկների և կողմնացույցի օգնությամբ: Պատկերներից յուրաքանչյուրը, որոնցից մի քանիսը նույնիսկ ֆուտբոլի մի քանի դաշտի մեծություն ունեն, կերտվել է միջինը 10 ժամում: Բեքը լեռնադահուկային գոտին նախշազարդել է 8 տարում:
Ստեղծագործական աշխատանքների մեկնարկից առաջ նա նախապես ուսումնասիրել է և համոզվել, որ հերթական գլուխգործոցի կերտման տարածքում ձնահոսքերի ռիսկը փոքր է:
Սայմոն Բեքը 2013 թվականի համար մեծ ծրագրեր ունի: Նա մտադիր է ուղևորվել Նորվեգիա և իր ձեռագիրը թողնել երկրի ճերմակ դաշտերում:








































