Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը գրադարանից 896 գիրք է գողացել, հաղորդում է Agence France Presse-ը:
Սկզբնապես ոստիկանությունը 61-ամյա գործազուրկ Միցուկա Սուիցուին ձերբակալել է ՝ նրան կասկածելով կես տարվա ընթացքում 12 գիրք գողանալու մեջ: Սակայն տունը խուզարկելիս հայտնաբերվել է մոտ 900 գողացված գիրք: Իրավապահների հետ զրույցում գրադարանային գողը հայտարարել է, որ գրքերը չի վերադարձրել գրադարան, քանի որ ցանկացել է, որ իր կարդացած բոլոր ստեղծագործություններն իր տանը լինեն:
Ճապոնացու կողմից գրադարաններին հասցված ընդհանուր վնասը գնահատվում է 2 մլն իեն (մոտ 25 հազար դոլար): Այժմ Միցուկա Սուիցուին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում կամ 500 հազար իեն տուգանք:










































