ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը այսօր հանդիպեց ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ժամանակ նա դատապարտեց Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը:
Ի նշան բողոքի՝ ԵՊՀ-ի բակում էին հավաքվել ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլ նաև այլ բուհերից, որոնք ՆԱՏՕ-ից պահանջում էին արդարություն:
Հանդիպումը տևեց մոտ մեկ ժամ, իսկ դրսում ուսանողները պաստառներով, Գուրգեն Մարգարյանի և մարդասպան Սաֆարովի լուսանկարներով սպասում էին քարտուղարի հայտարարությանը:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ Հունգարիայի հետ որևէ գիտական ծրագիր չեն իրականացնելու, և ԵՊՀ-ն չի մասնակցի այն բոլոր ծրագրերին, որոնց մասնակցում է Հունգարիան` այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի ստացել իր արդարացի լուծումը:









































