Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Էգեյան ծովում՝ Իզմիրի ափերի մոտ, կործանվել է ավելի քան 100 ապօրինի ներգաղթյալ փոխադրող նավը: Ներգաղթյալների մեծ մասը հանդիսացել են սիրիացիներ ու իրաքցիներ:
Ներկայիս դրությամբ ջրի հատակից դուրս է բերվել 20 մարդու դիակ: Մոտ 50 մարդու հաջողվել է ինքնուրույն (լողալով) հասնել թուրքական ափ և փրկվել: Մնացածների որոնման աշխատանքները շարունակվում են: Դեռևս հայտնի չէ, թե ուր էր ուղևորվում ապօրինի ներգաղթյալներով լեցուն այդ նավը:






































