Իսպանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, թե ինչու է ժամանակին համաձայնել գլխավորել «արքայական ակումբ»-ը:
Պորտուգալացի մասնագետի որոշման համար պատճառ է հանդիսացել նաև «Բարսելոնա»-ն, որտեղ նա երբեմն աշխատել է որպես թարգմանիչ և նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի օգնական:
«Ես այն մարդը չեմ, ով պետք է ասի` ավարտվել է արդյոք «Բարսելոնա»-ի հաղթական ցիկլը: Սակայն փաստն այն է, որ մեզ հաջողվեց ընդհատել այն: Կատալոնացիները նվաճում էին տիտղոսը տիտղոսի հետևից: Սակայն այսօր արդեն այլընտրանք կա: «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն շատ հզոր թիմեր են:
Ցանկացած այլ թիմ մեզ հետ պայքարում չէր կարող զբաղեցնել առաջին կամ երկրորդ տեղերը Լա Լիգայում: Եվ եթե ես ընտրել եմ «Ռեալ»-ը, ապա «Բարսելոնա»-ի հետ մրցակցելու համար: Կարծում եմ`ֆուտբոլասերները հաճույք կստանան մեր մրցակցությունից»,- հայտարարել է Մոուրինյոն:








































