Ֆրանսիայում գործազրկության մակարդակը 2012 թ. երկրորդ քառորդում ավելացել է մինչև 10.2 տոկոս: Այս մասին հայտնում է RBK-ն՝ վկայակոչելով ֆրանսիական Insee վիճակագրական գործակալությանը: Առաջին քառորդում այդ ցուցանիշը 10 տոկոս էր:
Ընդ որում, գործազրկության մակարդակը մայրցամաքային Ֆրանսիայում (արտասահմանյան դեպարտամենտները և տարածքները չհաշված) 2012 թ. ապրիլ-հունիսին, նախորդ քառորդի համեմատությամբ, բարձրացել է 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 9.7 տոկոս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործազուրկների պաշտոնական թիվը շարունակել է աճել նաև 2012 թ. հուլիսին: Միայն այդ ամսում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է 41.3 հազարով և հասել 2.99 մլն-ի: Գործազուրկների հետ ավելացել է նաև լրիվ դրույքով աշխատանք փնտրողների թիվը. այս տարվա հուլիսին, նախորդ ամսվա համեմատությամբ, նրանց թիվն աճել է 58.3 տոկոսով և հասել 4.45 մլն-ի:
«Այդ անկումից վերև բարձրանալը դժվար կլինի, սակայն ամեն օր մենք դրա համար անում ենք հնարավոր ամեն բան»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն՝ խոսելով գործազրկության դեմ պայքարի միջոցառումների մասին: Միաժամանակ կառավարության ղեկավարը խոստովանել է, որ իրենք հնարավոր է՝ վերանայեն ազգային տնտեսության 2013 թ. աճի կանխատեսումը՝ նվազեցնելով այն:









































