ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ կլսի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի ելույթը,- հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները` հղում անելով իրենց աղբյուրներին:
Քլինթոնը պաշտոնապես կառաջադրի Օբամայի թեկնածությունը: Գործող ղեկավարի թեկնածությունը պետք է հաստատեն Հյուսիսային Կալիֆոռնիա նահանգի Շարլոտ քաղաքում ընթացող համագումարի պատվիրակները:
Օբաման այսօր բեմ դուրս կգա, թե ոչ` հայտնի չէ:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի մրցակիցները կլինեն հանրապետականներ, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին և կոնգրեսական Փոլ Ռայանը:








































