Խորհրդարանական նիստի ընդմիջման ժամանակ «Հրապարակ»-ի լրագրողը հարց ուղղեց ԲՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանին` իրենք ստորագրելո՞ւ և կամ քվեարկելո՞ւ են այն հայտարարության «տակ», որի ներքո լինելու է նաև «Ժառանգության» «ստորագրությունը», չէ՞ որ ժամանակին հայտարարում էին` երբեք:
«Այդ «Ժառանգության» «ստորագրությունն» է լինելու ԲՀԿ քվեարկության ներքո»,- արձագանքեց Գուրգեն Արսենյանը: Իսկ «բարձրագույն մաթեմատիկան» ասում է` գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:











































