BBC ռադիոկայանի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի բնակչուհիները ամուսնանալու և երեխա ունենալու հարցում չեն շտապում, ինչի համար հետագայում ափսոսում են: Այդ մասին լրատվամիջոցին տեղեկացրել են վերջերս անցկացրած սոցհարցման հեղինակները:
«24-48 տարիքայն խմբի կանացից յուրաքնաչյուր չորրորդը ափսոսում է, որ ավելի վաղ չի ամուսնացել: Ընդ որում` նրանց խիղճը տանջում է, որ վաղ տարիքում երեխա չեն ունեցել»,- նշում է հետազոտության հեղինակներից մեկը:
Երեք տարի առաջ անցկացված ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ առաջին անգամ ամուսնացող բրիտանուհիների միջին տարիքը 30-ն է, իսկ տղամարդկանցը` 32,1-ը: Արդյունքում բրիտանուհիներն ավելի հաճախ են ստիպված լինում դիմել բժշկի, որպեսզի հղիանան:









































