Ավարտվեց թենիսի US Open կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչ չորս հանդիպումներից երեքը: Վիկտորիա Ազարենկո – Սամանտա Ստոսուր զույգի պայքարում ուժեղ գտնվեց Ազարենկոն՝ մրցակցին պարտության մատնելով 1:6, 4:6, 7:6 հաշվով, Մարիա Շարապովա – Մարիոն Բարտոլի մրցավեճում հաղթանակն ուղեկից եղավ ռուս թենիսիստուհուն, որին հաջողվեց հաղթել 3:6, 6:3, 6:4 հաշվով, Սարա Էրանի – Ռոբերտա Վինչի զույգից կիսաեզրափակիչ դուրս եկավ Սարա Էրանին՝ հաղթանակ տանելով 6:2, 6:4 հաշվով:
Քառորդ եզրափակչի վերջին՝ Աննա Իվանովիչ – Սերենա Ուիլյամս դիմակայությունը տեղի կունենա այսօր՝ 03:00-ին (ՀՀ ժամանակով):