Եգիպտական հեռահաղորդակցման Nilesat ընկերությանը պատկանող արբանյակը շաբաթ դադարեցրել է հեռարձակել սիրիական Սուրիա, Ալ-Ահբարիա, ինչպես նաև Ադ-Դունիա հեռուստաալիքների հաղորդումները:
Սիրիայի Տեղեկատվության նախարարությունը հայտարարել է, որ Nilesat ընկերության տվյալ որոշումը ուղղված է սիրիական պետության և ժողովրդի դեմ:
Իր հերթին Սիրիայի Տեղեկատվության նախարարությունը նոր հաճախականություններ է հայտնել Eutelsat-Nilesat, HotBird և Arabsat արբանյակներից, որոնցով կարելի է դիտել արգելափակված հեռուստաալիքները:








































