Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի «Կովկաս 2012» խորագրով զորավարժությունները Վրաստանի համար չպետք է դառնան մտահոգության հավելյալ առիթ: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի ու Լեհաստանի արտգործնախարարների մասնակցությամբ կազմակերպված համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կառլ Բիլդտը.
«Ռուսաստանը, ինչպես և աշխարհի այլ երկրներ, իր գրաֆիկի համաձայն` անցկացնում է «Կովկաս 2012» զորավարժությունները: Այդպիսի պլանաչափ զորավարժությունները Վրաստանին չեն սպառնում բարդություններով»:
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին իր հերթին ընդգծել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան կայունության պահպանման գործընթացում: Նա հավելել է, որ սա կարևոր ժամանակաշրջան է, քանի որ մոտենում են Վրաստանի խորհրդարանական ընտրությունները:









































