Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ թուրքական բանակը վերսկսել է Սիրիային սահմանամերձ գոտում իր զորավարժությունները: Այս անգամ դրանք տեղի են ունենում Շանլըուրֆա նահանգում:
Նշվում է, որ այս զորավարժությունները Սիրիային սահմանակից շրջաններում անցկացված վերջին զորավարժություններից ամենամասշտաբայինն են: Օգոստոսին Թուրքիան զորավարժություններ էր անցկացրել Քիլիս քաղաքի մոտ, ապա ևս երկու զորավարժություն էր անցկացվել Մարդին ու Շանլըուրֆա նահանգներում:
Թուրքական մամուլն այսօր հայտնել է, որ Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններում այսօր կատաղի մարտեր են սկսվել կառավարական ուժերի ու ապստամբների միջև: Ամենայն հավանականությամբ, հենց դրանցով են պայմանավորված թուրքական այսօրվա զորավարժությունները:











































