Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է բոլոր միջոցները ձեռնարկել Թուրքիայի պաշտպանության համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն չունի Սիրիա ներխուժելու ծրագիր, սակայն քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, դաշինքը հետևում է Սիրիայում ստեղծված իրավիճակին. «Բնականաբար, մենք պատրաստ ենք բոլոր միջոցները ձեռնարկել դաշինքի անդամ Թուրքիային պաշտպանելու համար: Թուրքիան վաղուց (60 տարի) ՆԱՏՕ-ի անդամ է, և մենք պատրաստ ենք բոլոր միջոցները ձեռնարկել նրան պաշտպանելու ուղղությամբ»:









































